Աբխազական կողմը հնարավոր է համարում վրաց-աբխազական հակամարտությունը

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում գործող դե ֆակտո ընդդիմադիր «Ժողովրդական շարժման» առաջնորդ Ադգուր Արձինբայի խոսքով, վրաց-աբխազական հակամարտություն հնարավոր է ցանկացած պահի, և դրանից խուսափելու գլխավոր երաշխիքն այդ հակամարտությանը նախապատրաստվելն է։

«Վրաստանում կան որոշակի ուժեր, որոնք անհրաժեշտ են համարում օգտվել Ուկրաինայում ստեղծված իրավիճակից և բացել երկրորդ ճակատ։ Նրանց աջակցում են մի շարք արևմտյան երկրներ։ Մենք ուշադիր հետեևում ենք, թե ինչ է կատարվում Վրաստանում»,- ասել է Արձինբան Сделано в КБР-ին տված հարցազրույցում։

Ըստ նրա՝ Աբխազիայում ամբողջական մոբիլիզացիոն նախապատրաստություն է ընթանում:

«Բոլոր պահեստային գումարտակները թարմացվել են, համալրվել են երիտասարդներով։ Այս պահին ամբողջ Աբխազիայում անցկացվում են լայնածավալ ուսուցում, մարտական ​​համակարգում, վարժանքներ։ Երիտասարդները մեծ ոգևորությամբ ու հետաքրքրությամբ են վերաբերվում այդ ամենին»,- ասէլ է դե ֆակտո ընդդիմադիր գործիչը:

Ի դեպ, սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայի դե ֆակտո արտգործնախարար Ինալ Արձինբան Sputnik Աբխազիա-ի հարթակում հանդես է եկել ընդարձակ հայտարարությամբ` խոսելով երկրորդ ճակատ բացելու «ԱՄՆ-ի ջանքերի» մասին։