Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ու վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդեն 4-րդ օրն է չեն արձագանքել Հաագայի միջազգային քրեական դատարանում 2008 թվականի օգոստոսյան պատերազմի վերաբերյալ հետաքննության եզրակացությանը, ըստ որի` վրացական կողմն անմեղ է։
Ի դեպ, Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը դեկտեմբերի 16-ին հայտարարել է 7-ամյա հետաքննության ավարտի մասին։
Դեկտեմբերի 16-ից 19-ը Ղարիբաշվիլին քաղաքացիներին շնորհավորել է Բարբարոբայի, Նիկոլոզի օրվա, պետական ծառայողների մասնագիտական տոնի առթիվ, սակայն ոչինչ չի ասել Հաագայի որոշման մասին։
Իշխանության գալուց հետո և՛ Իրակլի Ղարիբաշվիլին, և՛ այն ժամանակվա արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին խոսել են օգոստոսյան պատերազմը ազգային մակարդակով հետաքննելու անհրաժեշտության մասին՝ պնդելով, որ հակառակ դեպքում դա կանի Հաագայի միջազգային քրեական դատարանը։
Կոչ են անում իրավական հիմքեր ստեղծել օգոստոսյան պատերազմից տուժածներին փոխհատուցելու համար