Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած տվյալների համաձայն՝ Վրաստանում պիրոտեխնիկայի ներմուծումն աճել է 4,2 անգամ:
Geostat-ի փոխանցմամբ՝ այս տարվա 11 ամսում Վրաստանը գնել է 5,816 մլն դոլարի պիրոտեխնիկա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 1,370 մլն դոլարի։
Վրաստանը պիրոտեխնիկա է գնել հետևյալ երկրներից.
- Բուլղարիա՝ 2,256 մլն դոլար,
- Չինաստան՝ 1,841 մլն դոլար,
- Մոնտենեգրո՝ 1,174 մլն դոլար,
- Լեհաստան՝ 520,9 հազար դոլար,
- Գերմանիա՝ 16,5 հազար դոլար: