Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի տարեկան զեկույցը խորհրդարանում հնարավոր է ներկայացվի մարտ ամսին: Նախնական համաձայնությունը խորհրդարանի և նախագահի աշխատակազմի միջև ձեռք է բերվել հարցի շուրջ գործնական խորհրդակցությունների արդյունքում: Այս մասին տեղեկացնում է «Interpressnews.ge»-ն:
Ըստ խորհրդարանի կանոնակարգի, երկրում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների շուրջ նախագահի ամենամյա զեկույցը խորհրդարանի ուշադրությանն է ներկայացվում գարնանային նստաշրջանի առաջին օրը : Գարնանային նստաշրջանը փետրվարի առաջին երեքշաբթի օրը՝ փետրվարի 7-ին կմեկնարկի բյուրոյի նիստով: Նստաշրջանի առաջին պլենար նիստը տեղի կունենա փետրվարի 8-ին: