Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության «Սադախլո-Բագրատաշեն» մաքսային անցակետում հայտնաբերվել է օրենքի խախտման 4 փաստ, «Ալիք Մեդիայի» փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի եկամուտների ծառայությունը:
Ըստ տեղեկության՝ մաքսային ծառայողները, կասկածի հիման վրա, տարբեր երկրների քաղաքացիների ինչպես ֆիզիկական, այնպես էլ պատկանող ուղեբեռի զննության արդյունքում հայտնաբերել են չհայտարարագրված ոսկյա զարդեր. ընդհանուր քաշը՝ 227,83 գրամ։
Տեղեկության համաձայն՝ չհայտարարագրված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 20 հազար 648,95 լարի։
«Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրինախախտ քաղաքացիների նկատմամբ նշանակվել է դրամական տուգանք՝ 20 հազար 648,95 լարիի չափով»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: