Թուրքիայի կառավարությունը Մառնեուլիի ավիաբազայում Վրաստանի պաշտպանության (ՊՆ) ուժերին է փոխանցել զինտեխնիկայի մի շարք տեսակներ։
Վրաստանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ Թբիլիսին Անկարայից տեխնիկա է ստացել ավիացիայի և հակաօդային պաշտպանունակության բարելավման նպատակով։
Ըստ ՊՆ-ի՝ ավիացիայի և հակաօդային պաշտպանության հրամանատարությունը թուրքական կողմից անվճար ստացել է օդանավակայանի 2 միավոր հատուկ տեխնիկա և UH-1H ուղղաթիռների պահեստամասեր։
ՊՆ-ի տվյալներով, կազմվել է տեխնիկայի փոխանցման արձանագրություն, որը ստորագրել են Վրաստանի ավիացիայի և հակաօդային պաշտպանության հրամանատար, գնդապետ Սերգո Նինուան և Թուրքիայի պաշտպանական կցորդ, գնդապետ Բուրաք Ալթիները:
«Տեխնիկայի փոխանցումը կատարվել է ըստ Թուրքիայի հետ կնքված ռազմական ֆինանսական համագործակցության պայմանագրի։
Վրաստանը և Թուրքիան երկար տարիներ սերտորեն համագործակցում են պաշտպանության ոլորտում»,- նշված է Վրաստանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: