Թբիլիսիի Դիդուբե և Դիղոմի մասիվ թաղամասերում Ամանորի շեմին հանգստի գոտիների կառուցումն ավարտվել է։
Թբիլիսիի փոխքաղաքապետ Կախաբեր Գուլեդանին Դիդուբեի թաղապետ Վլադիմիր Ձնելաձեի և Թբիլիսիի սակրեբուլոյի մեծամասնության պատգամավոր Գիվի Չխարտիշվիլիի հետ շրջայց է կատարել և հանդիպել տեղի բնակիչների հետ։
«Մոտ 4000 քմ տարածքում տեղադրվել են մանկական և սպորտային գոտիներ, այգու նստարաններ և աղբամաններ։ Իրականացվել են նաև կանաչապատման աշխատանքներ, տնկվել են տարբեր տեսակի ծառեր և բույսեր, տեղադրվել է լուսավորության համակարգ։
Ծրագրերի իրականացման համար տեղական բյուջեից հատկացվել է 541հազար 560 լարի»,- նշված է տարածված տեղեկատվության մեջ։