Ախալքալաքի զինվորական ավանի N500 շենքում բնակվող Ի. Մ.-ի տանը պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է «Սամխրեթիի Կարիբճեն»։ Տեղեկության համաձայն՝ տուժածներ չկան: Հարեւանների ու հարազատների խոսքով՝ նվերի տուփի մեջ պայթուցիկ նյութ է եղել։
«Բարձր աղմուկ էր, սկզբում մտածում էինք, որ գազը պայթել է կամ զորավարժություն է: Պայթյունն այնքան մեծ է եղել, որ երկու պատուհաններն էլ կոտրվել են»,- լրատվամիջոցին պատմել են բնակիչները։
Պայթյունից տուժած տան սեփականատիրոջ հարազատներից մեկը նշել է, որ պայթյունից քիչ առաջ հարեւանը նրա տան դռան մոտ տեսել է նվերի տուփ, որը հետագայում տարել է ներս:
Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Քաղաքացիական օրենսգրքի 229-րդ հոդվածով, որն առնչվում է պայթյունին։ Գերատեսչության հաղորդմամբ՝ մեկ մարդ է ձերբակալվել: