«Ստրատեգիա Աղմաշենեբելի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն հայտարարել է, որ առանց հանրային ակտիվության շատ դժվար կլինի փրկել Միխեիլ Սաակաշվիլիի կյանքը` կոչ անելով կազմակերպել բողոքի ակցիա։
Վաշաձեի խոսքով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն անօրինական արարք է կատարել՝ տարածելով «Վիվամեդ» կլինիկայում գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի մասին կադրերը, և դրա համար պետք է պատասխանատվության ենթարկվի։
«Հանրության արձագանքը բնական էր` նման կադրեր ցուցադրելը մարդու խոշտանգում է։ Իշխանությունը դրա համար կպատժվի, դա քրեորեն պատժելի արարք է։ Առանց ժողովրդի ակտիվության, շատ դժվար կլինի փրկել Միխեիլ Սաակաշվիլիի կյանքը, մենք պետք է դուրս գանք փողոց, բողոքի ակցիաներ կազմակերպենք», ասել է Գիորգի Վաշաձեն։
Կարդացեք նաև՝