Վրաստանի ինտեգրման և հաշտեցման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին հույս է հայտնել, որ Խորհրդարանը փոփոխություններ կմտցնի «Օկուպացված տարածքների մասին» օրենքում, որոնք ենթադրում են դրանք խախտելու համար սահմանված պատժի մեղմացում:
Ռուս պատգամավորները քննարկում են ամռանը Վրաստան այցելելու հարցը` Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության նիստին մասնացելու նպատակով: Այս մասին ավելի վաղ հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Նա նշել է, որ լավ կլիներ, եթե վրացական իշխանություններն ընդհանրապես վերացնեին այս օրենքը:
Զաքարեիշվիլին էլ, իր հերթին, լրատվամիջոցներին ասել է, որ «Օկուպացված տարածքների մասին» օրենքի վերացումը բացառվում է այնքան ժամանակ, քանի դեռ չի վերականգնվել Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Ինչ վերաբերում է օրենքով սահմանված պատժին, մարդուն անազատության մեջ պահելը` ոչ մի օգուտ չի բերում` համոզված է Զաքարեիշվիլին.
«Ինչ է տալիս մեզ` մարդուն երկու տարի բանտում պահելը: Ոչինչ, բացի նրանից, որ մենք նրան ուտեցնում- խմեցնում ենք: Այո, իսկապես, փոփոխությունները նախաձեռնել է մեր նախարարությունը: Եթե այդ առաջարկները հաշվի առնվեն, և հույս ունեմ, որ փոփոխությունները կիրականացվեն, ապա այդ հարցը չի բարձրացվի` Թբիլիսիում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության նիստից առաջ»,-հայտարարել է նախարարը:
Հիշեցնենք` ավելի վաղ նա Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրադարանական վեհաժողովի նստաշրջանը որակել էր որպես ամենամասշտաբային քաղաքական միջազգային իրադարձությունը` երկրի 25 տարվա անկախության պատմության մեջ: Հանդիպմանը մասնակցություն կունենա 57 խորհրդարանական պատվիրակություն:
2008 թվականի օգոստոսյան պատերզամից հետո Մոսկվան միակողմանիորեն ճանաչել է Աբխազիայի և Հյուսիսային Օսիայի անկխությունը: Ի պատասխան` Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները` ռուսական կողմի հետ, իսկ Աբխազիային և Ցխենվալիի շրջանին տվեց օկուպացված տարածքների կարգավիճակ:
Տեղեկությունը տարածել է «News Georgia » օնլայն պարբերականը: