Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին, արձագանքելով տեխնիկական խնդիրների պատճառով իր դատին Սաակաշվիլիի բացակայությանը, ասել է, որ
իրենք անկեղծորեն հույս ունեն, որ Միխեիլ Սաակաշվիլիին հնարավորություն կտրվի ներկայանալ դատարան։
«Մեզ անհանգստացնում են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման մասին լուրերը։ Վրաստանի իշխանությունները պետք է ապահովեն նրա բոլոր իրավունքները, լիակատար պաշտպանվածությունը:
Մենք անկեղծորեն հույս ունենք, որ նրան դատարանի առաջ կանգնելու հնարավորություն կտրվի»,- ասել է ԵՄ դեսպանը:
Նրա խոսքով, 21-րդ դարում Թբիլիսիի պես զարգացած վայրում դժվար է հասկանալ, թե ինչու նա հնարավորություն չուներ ներկայանալու դատարան:
«Մենք ուրախ ենք, որ, որքան գիտենք, Միխեիլ Սաակաշվիլին որոշել է չշարունակել հացադուլը, քանի որ դա, իհարկե, վատ կանդրադառնա նրա առողջության վրա։ Մենք շատ ուշադիր հետևում ենք նրա առողջական վիճակին և սպասում ենք հաջորդ քայլերին, որոնք վրացական դատարանը կորոշի ձեռնարկել»,- նշել է դեսպանը։