«Կովկասյան գործընկերություն» կազմակերպության նախաձեռնությամբ, փետրվարի 3-ին Թբիլիսիի «Black & White Gallery» ցուցասրահում տեղի կունենա հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանի «Թբիլիսիյան դեմքեր» (Faces of Tbilisi) խորագրով ցուցահանդեսի բացումը: Նախագիծն առաջին անգամ ցուցադրվել է Ստամբուլում 2010 թվականին` «IFSAK» լուսնակարչական փառատոնի շրջանակներում: Նախագծի հեղինակի` որպես Վրաստանում ծնված հայի, ցուցահանդեսի հիմնական արժեքը նույն քաղաքում ապրող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ շփվելու յուրահատուկ հնարավորությունն է:
Հայաստաբնակ լուսանկարչի խոսքերով, նախագծի իրականացման ընթացքում իր համար առավել հետաքրքիր է եղել ցուցահանդեսի գաղափարական ընթացքը, քան դրա արդյունքը, քանի որ նախագիծը հնարավորություն է տվել նրան շփվել մարդկանց եւ նրանց պատմությունների հետ:
Լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա փետրվարի 3-ին, ժամը 17:00-ին եւ կտևի 3 օր` մինչև փետրվարի 6-ը: Հասցեն Թբիլիսի, Գոգեբաշվիլի 46Բ, «Black & White Gallery»: Ցուցահանդեսի մուտքը ազատ է:
Լուսանկարը՝ Գերման Ավագյանի ֆեյսբուքյան էջից: