Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանն ասել է, որ Միխեիլ Սաակաշվիլիի գործով դատական նիստերի ձգձգումները նրա առողջության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացնում:
«Միացյալ Նահանգները հետևում է Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ զարգացումներին: Նման հանգամանքներում դատավարության ձգձգում չէինք սպասում, հատկապես, երբ իրավիճակն արտակարգ է, վերաբերում է մարդու առողջությանն ու բարեկեցությանը: Դատական գործընթացի ձգձգումը սպառնում է նրա առողջությանը», — ազգային արխիվ կատարած այցի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է դեսպանը։
Նշենք, որ Քրեակատարողական ծառայությունը դեկտեմբերի 14-ի նիստում «համապատասխան տեխնիկական միջոցների» բացակայության պատճառով չի ապահովել Սաակաշվիլիի տեսակապը, ինչի արդյունքում նախկին նախագահը կրկին հացադուլ է հայտարարել։
Սաակաշվիլին արդեն երրորդ հացադուլն է հայտարարում շուրջ մեկ տարվա կալանավորման ընթացքում։
Նրա գործով դատական նիստը հետաձգվել է, այն տեղի կունենա դեկտեմբերի 22-ին։