Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն վստահեցրել է, որ իր գլխավորած գերատեսչությունը նունյպես անում է ամեն ինչ, որպեսզի Ուկրաինայում ձերբակալված վրաց զինվորական Գիա Ցերցվաձեի իրավունքները պաշտպանվեն:
Ջանելիձեն հաստատել է, որ նախարարությունը Ցերցվաձեից հունվարի 16-ին նամակ է ստացել, որին անմիջապես արձագանքել է․ «Հունվարի 16-ին մենք կապ հաստատեցինք Ուկրաինայում մեր դեսպանատան հետ, դիմեցինք նաեւ Ուկրաինայի արտգործնախարարությանը: Դրանից հետո մենք ամեն օր տեղակատվություն ենք փոխանակում Ուկրաինայի արտգործնախարարության հետ: Մենք առաջարկել ենք մեր օգնությունը»: