Վրաստանի կառավարությունը հաջորդ տարվա բյուջեով ներքին չվերթների սուբսիդավորման համար նախատեսել է 8 մլն լարի, հայտնել է Ֆինանսների փոխնախարար Գիորգի Կակաուրիձեն։
Կառավարությունը մի քանի տարի է, ինչ իրականացնում է ներքին չվերթները խթանելու ֆինանսավորման ծրագիր։ AK-Air Georgia ավիաընկերությունը բյուջեից միջոցներ է ստանում երկրի ողջ տարածքում ուղևորների ավիափոխադրումների համար, քանի որ նշված ընկերությունը շահել է 2018 թվականին Վրաստանի օդանավակայանների միության կողմից ներքին չվերթների սուբսիդավորման մրցույթը։
«Օդանավակայանների միության» ղեկավար Թամար Արչվաձեն հայտնել է, որ վերջին մրցույթով պետական սուբսիդիան կտարածվի նոր ուղղություններով։ Խոսքը, մասնավորապես, Թելավի-Մեստիա և Թելավի-Բաթումի երթուղիների մասին է։
«Մենք ակնկալում ենք, որ 2023 թվականի առաջին կիսամյակում կհայտարարվի ներքին չվերթների մրցույթը, որը թույլ կտա շարունակել ներքին թռիչքների նախագիծը», — ասել է Թամար Արչվաձեն։