Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջության պաշտպանությունը Վրաստանի իշխանությունների պարտականությունն է։
Գրավոր մեկնաբանությամբ գերատեսչությունից հայտնել են «Ամերիկայի ձայն»-ին։
«Պարոն Սահակաշվիլիի առողջության և մարդու իրավունքների պաշտպանությունը Վրաստանի կառավարության պարտականությունն է։ Հիմք ընդունելով հանրային պաշտպանի, բժշկական փորձագետների առաջարկությունները՝ մենք կշարունակենք համագործակցել համապատասխան անձանց հետ Սաակաշվիլիի առողջության և բարեկեցության համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ի դեպ, վաղը՝ դեկտեմբերի 14-ին, նշանակված է Սաակաշվիլիի ևս մեկ դատավարություն, որում պետք է քննարկվի վերջինիս պատժաչափը հետաձգելու կամ նրան ազատելու հարցը։