Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վրաստանում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Անե Տոփտ Սորենսենի հետ։
Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Պապուաշվիլին շնորհավորել է Անե Սորենսենին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել աշխատանքում։
«Խորհրդարանի նախագահը խոսել է Դանիա կատարած իր արդյունավետ այցի մասին։ Դեսպանը նշել է, որ Դանիայի բոլոր կառավարությունները կշարունակեն աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը և բարեփոխումներին, ինչի մասին է վկայում Թբիլիսիում Դանիայի դեսպանատուն բացելու որոշումը։
Խորհրդարանի նախագահը խոսել է Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին Վրաստանի առաջընթացի մասին», — նշված է Խորհրդարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Նաև ընդգծված է, որ Դանիայի դեսպանը հաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ աջակցելու Վրաստանին Եվրամիության 12 հանձնարարականների կատարման գործում։