Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ կառավարությունը կմասնակցի «Անակլիա նավահանգստի» կառուցմանը։
Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայություն կանցնեն միայն պաշտպանության նախարարությունում:
Վրաստանի միրգ արտահանողների ասոցիացիայի ղեկավար Վախթանգ Բեժիտաշվիլիի խոսքով, 2022 թվականին մրգի արտահանման նվազում է սպասվում։
Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն պատասխանել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ)՝ Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման հետ կապված վերջին հայտարարությանը:
Աբաշիձեն ասել է, որ այս պահին Ռուսաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման հարց չի քննարկվում։
Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովի որոշման համաձայն՝ բնական գազի սակագինը սպառողների համար մնացել է անփոփոխ։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամներ Բեքա Օդիշարիան, Միխեիլ Սարջվելաձեն, Ալուդա Ղուդուշաուրին, Գիվի Ճիճինաձեն «Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծ են ներկայացրել, ըստ որի՝ Վրաստանի քաղաքացիության վերականգնման կամ պահպանման ժամկետը կերկարացվի 2 տարով:
Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է առանց մրցույթի ամանորյա միջոցառումների համար ծախսել 4 մլն 994 հազար 200 լարի (1 մլն 764 հազար 734). քաղաքապետարանն այդ հարցում արդեն ստացել է Պետական գնումների գործակալության հավանությունը։