«Ցավալի է, որ դեռեւս չի ստացվում Եվրադատարանում Վրաստանից առաջադրված թեկնածուների հաստատումը»:Այս մասին լրագրողներին ասել է Եվրոպական եւ Եվրաատլանտյան կառույցներում ինտեգրման հարցերով պետական նախարար Վիկտոր Դոլիձեն:
«Ես չգիտեմ, թե որ չափորոշիչների հիման վրա է կատարվել մերժումը, բնական է՝ չեմ կարող մեկնաբանել այն, ինչ չգիտեմ: Մնացածն ապագան ցույց կտա»,- ասել է Դոլիձեն՝ ավելացնելով, որ նշված որոշումը Վրաստանի հեղինակությանը չի վնասում:
«Մի քանի օր առաջ եմ վերադարձել Բրյուսելից, որտեղ մեր արեւմտյան գործընկերների հետ ակտիվ հաղորդակցություն ունենք: Վրաստանի հեղինակությունը բավականին բարձր է ինչպես արեւմուտքում, այնպես էլ կենտրոնական Ասիայում եւ արեւելյան Եվրոպայում»,- հայտարարել է Դոլիձեն:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդում Ստրասբուրգի դատավորների ընտրության նիստը մերժել է Վրաստանի կողմից ներկայացված բոլոր 3 դատավորների թեկնածությունը: