Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամներ Բեքա Օդիշարիան, Միխեիլ Սարջվելաձեն, Ալուդա Ղուդուշաուրին, Գիվի Ճիճինաձեն «Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծ են ներկայացրել, ըստ որի՝ Վրաստանի քաղաքացիության վերականգնման կամ պահպանման ժամկետը կերկարացվի 2 տարով:
Օրենքի նախագծ համաձայն, Վրաստանի նախկին քաղաքացիները, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց վերաբերյալ Վրաստանի քաղաքացիությունը կորցնելու մասին որոշում չի կայացվել մինչև 2018 թվականի օգոստոսի 15-ը այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու պատճառով, Վրաստանի քաղաքացիության վերականգնման կամ պահպանման համար դիմելու ժամկետը կերկարաձգվի 2022 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։
Օրինքի նախագիծը սահմանում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը կերկարաձգվի օրենքի այն հոդվածների գործողության ժամկետը, որոնք սահմանում են մինչև 1993 թվականը ծնված անձի համար Վրաստանի քաղաքացիություն հաստատելու պայմանները և Վրաստանի քաղաքացիություն տրամադրելու հատուկ կանոնը։
Պատգամավորների խոսքով՝ 2018 թվականին Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու համար դիմել Վրաստանի 1 935 նախկին քաղաքացի, իսկ 2019 թվականին՝ 2 044 Վրաստանի նախկին քաղաքացի։ 2020 թվականին Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու համար դիմել Վրաստանի 1 217 նախկին քաղաքացի, իսկ Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու խնդրանքով դիմել է Վրաստանի 3 186 քաղաքացի: