Հայաստանի մայրաքաղաք Երևանում կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթը։
Մրցույթում Վրաստանը ներկայացնող Մարիամ Բիգավան իր I Believe երգով գրավեց երրորդ հորիզոնականը։
Վրաստանի պատվիրակը միջազգային ժյուրիից ստացել է 114 միավոր, իսկ առցանց քվեարկությունից՝ 47 միավոր, ընդհանուր` 161 միավոր։
Ի դեպ, մրցույթում հաղթող ճանաչվեց Ֆրանսիան՝ 203 միավորով։ Հայաստանի ներկայացուցիչ Նարեն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը՝ 180 միավորով։