Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի խոսքով, Վրաստանում գրիպի և այլ սեզոնային վիրուսային վարակների աճ է գրանցվել:
Ըստ Ցերցվաձեի, սակայն, առողջապահական համակարգը շատ լավ պատրաստ է խնդրին դիմակայելու համար, և բնակչության անվտանգությունը հուսալիորեն պաշտպանված է:
Նրա խոսքով, սեզոնային վիրուսային վարակների տարածման ֆոնին խնդիր է դարձել հաճախ ոչ ժամանակին COVID-ի թեստ հանձնելը:
Վարակաբանը հանրությանն առաջարկել և խորհուրդ է տվել անմիջապես թեստավորվել, երբ ի հայտ են գալիս շնչառական առաջին ախտանիշները։