Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ Ուկրաինայում զոհված վրացի զինվորների լուսանկարները Ազատության հրապարակից և ապրիլի 9-ի հուշահամալիրից ժամանակավորապես տեղափոխվել են Հերոսների հրապարակ։
Ըստ տեղեկությունների՝ Ամանորի զարդարանքի կողքին սև ժապավեններ և զոհված մարտիկների լուսանկարներ տեղադրելը ոչ մի բարոյական շրջանակի մեջ չի տեղավորվում։
«Նոր տարին տոնում են, քաղաքները զարդարում են տոնածառերով նույնիսկ պատերազմից տուժած Ուկրաինայում։ Այս ֆոնին առանձին քաղաքական գործիչների՝ թբիլիսցիներից Նոր տարին խլելու, տոնածառը սև ժապավեններով փաթաթելու և զոհված մարտիկների լուսանկարները տոնական տարածքում տեղադրելու փորձը չի տեղավորվում որևէ բարոյական շրջանակի մեջ»,- նշել են քաղաքապետարանից: