Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է ամանորյա տոնածառ գնել պարզեցված եղանակով։ Դեկտեմբերի 7-ին էլեկտրոնային մրցույթը, ըստ որի Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում էր ամանորյա տոնածառ գնել՝ ավարտվել է անարդյունք։
Ըստ քաղաքապետարանի՝ քանի որ տոնածառի գնման նոր մրցույթ հայտարարելը ժամանակի հետ է կապված, ապա մտադիր են այն ձեռք բերել պարզեցված գնման եղանակով։ Տոնածառ գնելու համար հատկացվել է 70 հազար 800 լարի։
Marneuli FM-ին քաղաքապետարանից հայտնել են, որ դեկտեմբերի 20-ին Մառնեուլիում տեղի կունենա տոնածառի լույսերի վառման արարողությունը, որի ընթացքում նախատեսվում է նաև համերգ։
Քաղաքապետարանը նախատեսում է դեկտեմբերի 30-ին անցկացնել ամանորյա մեծ միջոցառում, որի համար տեղական ինքնակառավարումը հատկացրել է 136 հազար 421 լարի։ Համերգի ծառայությունները ևս նախատեսվում է ձեռք բերել պարզեցված գնման եղանակով։
Հարկ է նշել նաև, որ քաղաքապետարանը փողոցները լուսավորությամբ զարդարել է պարզեցված գնման եղանակով՝ ծախսելով 197 հազար 100 լարի։