Վրաստանի նավթ ներմուծողների միության նախագահ Վանո Մվրալաշվիլիի դիտարկմամբ` վերջին ամիսներին տեղական շուկայում բենզինի գնի նվազման միտում է նկատվում, հայտնում է Business Media Georgia-ն:
Ըստ Մվրալաշվիլիի՝ այս միտումը, նկատի ունենալով ստեղծված իրավիճակը, կշարունակվի նաև դեկտեմբերին, թեև նա չի հստակեցրել, թե որ ժամանակահատվածում է նվազումը արտացոլվելու լցակայարաններում:
«Վերջին ամիսներին տեղական շուկայում բենզինի գինը նվազում է… Ոչ բրենդային կայաններում սովորական բենզինի գինն այսօր 2,40 լարի է։ Դա պայմանավորված է միջազգային շուկայում նավթի գների նվազմամբ և լարիի փոխարժեքի ամրապնդմամբ։ Ուստի մեծածախ շուկայում նույնպես գները բավականին ցածր են»,- ասել է Մվրալաշվիլին։