Մինչև դեկտեմբերի 13-ը Արևմտյան Վրաստանում սպասվում է տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Ըստ կանխատեսման՝ օդի ջերմաստիճանը ցածրադիր վայրերում ցերեկը կբարձրանա +15, +20 աստիճան. տեղ-տեղ կփչի արևելյան քամի:
Արևելյան Վրաստանում սպասվում է հիմնականում առանց տեղումների, բայց համեմատաբար ցուրտ, ամպամած ու մառախլապատ եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցածրադիր գոտիներում գիշերը կլինի -4, +1, ցերեկը՝ +5, +10 աստիճան:
Մայրաքաղաք Թբիլիսիում կդիտվի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը գիշերը սպասվում է -1, +1, ցերեկը՝ +7, +9 աստիճան: