Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հույս է հայտնել, որ Վրաստանն արագ առաջ կգնա Եվրամիությանն անդամակցելու ճանապարհով: Նա ընդգծել է՝ միայն սպասելը բավարար չէ:
ԵՄ դեսպանը հուսով է նաև, որ տարվա ընթացքում դրական որոշում կկայացվի Վրաստանի՝ դեպի Եվրամիություն ճանապարհին հաջորդող քայլերի առումով:
«Ինչպես գիտենք, Վրաստանը ստացել է 12 առաջնահերթություն, և աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Մենք կգնահատենք առաջընթացը, վերջնական գնահատականը միաձայն կտան Եվրամիության անդամ 27 երկրները»,- ասել է Հերչինսկին։
Նշենք, որ Եվրոպական խորհուրդը հունիսի 23-ին Բրյուսելում կայացած ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում որոշում է կայացրել Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի թեկնածուի կարգավիճակի մասին։
Այս որոշմամբ` Ուկրաինային և Մոլդովային կտրվի թեկնածու երկրի կարգավիճակ, Վրաստանին կտրվեն եվրոպական հեռանկար և պայմաններ՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։