Վրաստանի արդարադատության կրթական կենտրոնի և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ջաբա Սամուշիան եւ Արդարադատության կրթական կենտրոնի տնօրեն Վախթանգ Ժվանիան։
Հուշագրի ստորագրման ժամանակ Ջաբա Սամուշիան խոսել է ԹՊՀ ուսանողների զարգացման և մասնագիտական կադրերի պատրաստման, ինչպես նաև գիտահետազոտական և կրթական ծրագրերի խթանման հնարավորության մասին․
«Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողների համար շատ կարևոր է մասնակցել Արդարադատության ուսումնական կենտրոնից առաջարկվող դասընթացներին և վերապատրաստումներին։ Այնպես որ, հուշագիրը կմերձեցնի այս երկու հաստատություններին ու բավականին հետաքրքիր կլինի համալսարանի տարբեր ոլորտների ուսանողների համար», — ասել է Ջաբա Սամուշիան։