APM Terminals-ը կզարգացնի Վրաստանի նավահանգիստները

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է նիդերլանդական տերմինալների խոշոր օպերատոր APM Terminals ընկերության ներկայացուցիչների հետ։

Կողմերը քննարկել են Փոթիի նավահանգստի ներուժը։ Ուշադրություն է դարձվել այն փաստին, որ Փոթիի նավահանգստում ժամանակակից ենթակառուցվածքների զարգացումը առանձնահատուկ նշանակություն ունի բեռնափոխադրումների աճի պայմաններում։

APM Terminals-ի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ավելի շատ ներդրումներ կատարել և արդիականացնել առկա ենթակառուցվածքները։

Զրույցում անդրադարձ է եղել նաև Փոթիի նավահանգստի հնարավոր ընդլայնմանը ապագայում։

Կառավարությունում կայացած հանդիպմանը մասնակցել են APM Terminals Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային տնօրեն Իգոր Վան դեր Էսենը և APM Terminals Փոթիի գլխավոր տնօրեն Ժուլիեն Ֆերնանդեսը, իսկ Վրաստանի կողմից հանդիպմանը մասնակցել է նաև փոխվարչապետ, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։