Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գիորգի Խանիշվիլին ընդունել է Ադրբեջանի գյուղատնտեսության, էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում կարևորվել է ասիական բզեզների դեմ պայքարում վրացական հաջող փորձը։
Խանիշվիլին ընդգծել է երկրների բարեկամական հարաբերությունները և նշել, որ առկա մարտահրավերը հաղթահարելու համար բույսերի վրացի պաշտպաններն պատրաստ են ակտիվորեն համագործակցել ադրբեջանցի գործընկերների հետ։
«Մեր այցի հիմնական նպատակն է ծանոթանալ ասիական միջատների դեմ պայքարի մեթոդներին և փորձին, որը Վրաստանը կուտակել է վերջին տարիներին։
Այցի շրջանակներում մենք կստանանք համապատասխան գիտելիքներ և տեղեկատվություն վնասատուների դեմ պայքարի հետ կապված բոլոր հարցերի վերաբերյալ»,- ասել է ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության Ագրարային սպասարկման գործակալության (ASA) ղեկավարը Միրզա Ալիևը։
Պատվիրակության անդամներն այցելել են գյուղատնտեսության նախարարության բուսասանիտարական լաբորատորիա։
Այցի շրջանակներում նախատեսվում է ծանոթանալ Արևմտյան Վրաստանում Սննդի ազգային գործակալության համակարգման կառավարման կենտրոնի աշխատանքներին և հանդիպել մրգագործթյան ֆերմերների հետ։