Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության տվյալներով, 2022 թվականի նոյեմբերին գրանցվել է 299 հազար 605 միջազգային զբոսաշրջային այցելություն:
Ըստ տվյալների՝ նրանցից 108 հազար 247-ը ռուսաստանցի են. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս ցուցանիշն աճել է 362 տոկոսով:
Հատկանշական է նաև, որ արդեն վեցերորդ ամիսն անընդմեջ Ռուսաստանն առաջատար է դեպի Վրաստան միջազգային զբոսաշրջիկների վիճակագրությամբ։
Միջազգային զբոսաշրջիկների թիվն ըստ երկրների.
- Ռուսաստան՝ 108 հազար 247 այցելու՝ 362,1 տոկոս աճ,
- Թուրքիա՝ 101 հազար 940 այցելու՝ 212,9 տոկոս աճ,
- Հայաստան՝ 71 հազար 785 այցելու՝ 272,1 տոկոս աճ,
- Իսրայել՝ 15 հազար 386 այցելու՝ 27,9 տոկոս աճ,
- Ուկրաինա՝ 13 հազար 631 այցելու՝ 56,7 տոկոս աճ,
- Ադրբեջան՝ 12 հազար 419 այցելու՝ 54 տոկոս աճ,
- Բելառուս՝ 6 675 այցելու՝ 142,9 տոկոս աճ,
- Իրան՝ 6 508 այցելու՝ 121 տոկոս աճ,
- Ղազախստան՝ 6 253 այցելու՝ 21,5 տոկոս աճ:
11 ամսում Վրաստան է այցելել մոտ 5 մլն միջազգային ճանապարհորդ