Գիորգի Տկղեմալաձեն արձագանքել է Կասյանովի առաջարկությանը

Թբիլիսիի քաղաքային խորհրդի ղեկավար Գիորգի Տկղեմալաձեն պատասխանել է Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովի հայտարարությանը, նշելով, որ Վրաստանում Ուկրաինայի դեսպանի նշանակումից հետո իրենք պատրաստ են քննարկել ցանկացած հարց, որը նպաստավոր կլինի երկու երկրների հարաբերությունների առումով։

Կասյանովն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Ուկրաինայի դեսպանատանը հրավիրված մամուլի ասուլիսում ասել է, թե լավ կլինի` ի նշան ուկրաինացիներին բարոյական աջակցության և զոհված մարտիկների հանդեպ հիշատակի տուրքի, Թբիլիսիի որոշ փողոցներ անվանակոչել ուկրաինական պատերազմում զոհված վրացի ու ուկրաինացի մարտիկների անուններով։

«Այսօր՝ դեկտեմբերին 6-ին, Ուկրաինայի զինված ուժերի օրը, ցանկալի է, որ բացվեն Ուկրաինայի և Վրաստանի հերոսների անուններով փողոցներ, հարգանքի տուրք տրվի բոլոր այն ուկրաինացի ու վրացի զինվորներին, որոնք. առանց մտածելու սեփական կյանքի մասին՝ պաշտպանել են Ուկրաինան մեր երկրների ընդհանուր թշնամի Ռուսաստանի Դաշնությունից», — ասել է Կասյանովը դեսպանատանը կայացած ճեպազրույցում։

Հիշեցնենք, որ Ուկրաինայում ընթացող պատերազմում Վրաստանի 33 քաղաքացի է զոհվել։