Վրաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանի նշանակման հարցը լուծման փուլում է, ճեպազրույցում ասել է Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը։
«Վրաստանում Ուկրաինայի նոր դեսպանի նշանակման հարցը գտնվում է համապատասխան ներպետական ակտի նախապատրաստման փուլում, որի արդյունքների մասին կտեղեկանանք Ուկրաինայի նախագահի հրամանագրի միջոցով», — ասել է Կասյանովը։
Նա նշել է, որ հաշվի առնելով Ուկրաինայում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակը՝ Վրաստանում նոր դեսպանի նշանակման ընթացակարգը կավարտվի 2023 թվականի փետրվարի սկզբին։
Նշենք, որ Թբիլիսիում Ուկրաինայի դիվանագիտական առաքելությունն ավելի քան ութ ամիս աշխատում է առանց դեսպանի. մարտի վերջին նախագահ Վլադիմիր Զելենսկին հետ է կանչել նախկին դեսպան Իգոր Դոլգովին։