2022 թվականի նոյեմբերին, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Քութայիսիի միջազգային օդանավակայանում ուղևորահոսքը վերականգնվել է 100 տոկոսով։ Վրաստանի օդանավակայանների միության տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերին Դավիթ Աղմաշենեբելիի անվան օդանավակայանից օգտվել է 71 հազար 746 ուղևոր, իսկ 2019 թվականի նոյեմբերին՝ 72 հազար 32 ուղևոր։
Հատկանշական է նաև, որ 2022 թվականի նոյեմբերին Քութաիսիի միջազգային օդանավակայանում թռիչքների քանակի աճ է գրանցվել։ Անցած ամիս օդանավակայանում թռիչքներն աճել են 7 տոկոսով և սպասարկել 268 չվերթ, իսկ 2019 թվականի նոյեմբերին կատարվել է 250 չվերթ:
Վրաստանի օդանավակայանների միության տվյալներով՝ այս փուլում Քութայիսիի միջազգային օդանավակայանում գործում է 5 ավիաընկերություն, թռիչքներ են իրականացվում 17 երկրների 28 ուղղություններով։