«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակակական կազմակերպությունը (ՀԿ) տեղեկացել է, որ այս տարվա հոկտեմբերի 6-ին «Պետական գույքի ազգային գործակալությունը»՝ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության համար կառուցվելիք շենքի ճարտարապետական ծառայությունների գնման համար` պարզեցված կարգով 1 մլն 724 հազար 814 լարիի պայմանագիր է կնքել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության խոշոր դոնոր, իսկ նախկինում Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիին սեփականություն հանդիսացած, այժմ ճարտարապետ Գիորգի Չկղոնիային պատկանող Panorama Tbilisi ընկերության հետ:
TI-ի գնահատմամբ՝ նշված փաստը կարող է կոռուպցիոն տարրեր պարունակել, ուստի Պետանվտանգության ծառայության հակակոռուպցիոն վարչությանը և Վրաստանի գլխավոր դատախազությանը կոչ են արել հետաքննել, թե խախտվե՞լ է արդյոք օրենքը պայմանագրի կատարման ընթացքում
«Պարզեցված գնումների դեպքում չկա մրցակցային հայտ, որտեղ մատակարարները միմյանց հետ մրցում են լավագույն առաջարկներով, գնորդը պայմանագիր է կնքում անմիջապես մատակարարի հետ: Բացի այն հանգամանքից, որ պարզեցված գնումները գումար խնայելու անարդյունավետ միջոց են, նաև թափանցիկ չէ մատակարար ընկերության ընտրությունը, ինչը մեծացնում է կոռուպցիոն գործարքների ռիսկը»,- նշել է TI-ը: