Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ցավակցություն է հայտնել Ուկրաինայում ընթացող պատերազմում զոհված վեց վրացի մարտիկների ընտանիքի անդամներին և հարազատներին։
«Վերջին մի քանի օրվա ընթացքում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի հետևանքով վեց վրացի է զոհվել։ Իսկ ընդհանուր հաշվով այս պատերազմում արդեն 33 վրացի է զոհվել։ Սա մեր երկրի մեծ կորուստն է։ Ցանկանում եմ իմ ցավակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին, նրանց հարազատներին և ամբողջ Վրաստանին», — ասել է Շալվա Պապուաշվիլին լրագրողների հետ զրույցում։
Ի դեպ, «Սիրցխվիլիա» շարժումը պահանջում է դեկտեմբերի 6-ը հայտարարել սգո օր։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Ուկրաինայում ռուսական զորքերի հետ բախման հետևանքով 5 վրացի մարտիկ է զոհվել. նրանք են՝ Ավթո Ռուռուա, Ռոմեո Փիրչախիա, Ռոլանդ Կվարացխելիա, Բադրի Մարկելիա, Մերաբ Ալադաշվիլի: