Վերջին մի քանի ամիսներին Վրաստանում պարենային ապրանքները թանկացել են։ Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների՝ 2022 թվականի նոյեմբերին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,5 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 10,4 տոկոս։
2022 թվականի նոյեմբերին Վրաստանում էժանացել են ընդամենը հետևյալ 5 պարենային ապրանքները.
- սալորն էժանացել է 26,37 տոկոսով,
- խաղողն էժանացել է 18,59 տոկոսով,
- կաղամբն էժանացել է 13,76 տոկոսով,
- սխտորն էժանացել է 6,90 տոկոսով,
- սմբուկն էժանացել է 0,93 տոկոսով:
Ինչ վերաբերում է բազային գնաճին, ապա 2022 թվականի նոյեմբերին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, այս ցուցանիշը կազմել է 7,1 տոկոս, իսկ տարեկան բազային գնաճն առանց ծխախոտի սահմանվել է 7,2 տոկոս։