Վրաստանի Սիղնաղի քաղաքում 18-րդ դարում կառուցված կամարը վնասած վարորդը տուգանվել է 250 լարիով, հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ)։
Ըստ տվյալների՝ գործով հարուցվել է վարչական վարույթ։
Հիշեցնենք, որ երեկ ուշ գիշերը տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ բեռնատարի հարվածից փլուզվել է մշակութային ժառանգության հուշարձան համարվող Սիղնաղիի պատմական պարսպի կամարներից մեկը։
Ըստ պատմական աղբյուրների՝ Սիղնաղի ամրոցը կառուցվել է 1762 թվականին Էրեկլե II թագավորի որոշմամբ։ Նրա երկարությունը մոտավորապես 4 կիլոմետր է։