Վրաստանում 2022 թվականի երեք եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ստեղծվել է ավելի քան 100 հազար աշխատատեղ, իսկ գործազրկության մակարդակը նվազել է 4 տոկոսով, հայտնում են Վրաստանի վիճակագրական ծառայությունից (Geostat):
«Նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ գործազրկության մակարդակը նվազել է մոտ 3.9 տոկոսով և կազմել 15.6 տոկոս, 2021 թվականի վերջի համեմատ` երկրում աշխատանք ունեցողների թիվն աճել է մոտ 9 տոկոսով կամ 114 հազար անձ աշխատանքի է տեղավորվել։
Աշխատանքի տեղավորված 114 հազար անձանցից 105 հազարը մասնավոր հատվածի ներկայացուցիչ է», — ասել է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության գործադիր տնօրեն Գոգիտա Տոդրաձեն։
Աշխատատեղերի աճ է գրանցվել առևտրի, շինարարության, հյուրանոցների և ռեստորանների ոլորտներում։