Թբիլիսիի Ազատության հրապարակում ակցիա է անցկացվել. ակցիայի մասնակիցները պահանջել են փոխել Թբիլիսիի Ազատության հրապարակում տեղադրված ամանորյա կարգախոսը։
Նշենք, որ նոյեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ Թբիլիսիի ամանորյա գլխավոր կարգախոսն է լինելու «Խաղաղության քաղաք»–ը։ Քաղաքապետարանը նույն կարգախոսը տեղադրել է Ազատության հրապարակի տոնածառի մոտ:
Կարգախոսը դարձել է հասարակության մի մասի քննադատության պատճառը։ Ընդդիմադիր «Լելո» կուսակցությունից Սաբա Բուաձեն ասել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դրանով փորձում է քաղաքական դիվիդենտներ ստանալ:
Ի պատասխան` Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել է, որ եթե Վրաստանում քաղաքական գործընթացներն այլ կերպ ընթանային վերջին մեկուկես տարվա ընթացքում, և իշխանության վերադառնար կոնկրետ խումբ (նկատի ունի ընդդիմությանը- խմբ.), Թբիլիսին կլիներ պատերազմի քաղաք, ոչ թե խաղաղության։