ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով, դաշինքի բոլոր անդամներն իրենց աջակցությունն են հայտնել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը` միաժամանակ ընդգծելով Վրաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման կարևորությունը։
«Վրաստանի արտաքին գործերի նախարարին Բոսնիա և Հերցեգովինայի ու Մոլդովայի արտաքին գործերի նախարարների հետ միասին այստեղ մեծ սիրով ընդունեցին։Մենք համերաշխություն հայտնեցինք մեր բոլոր երեք գործընկերներին։ Մեր կարծիքով` ուկրաինական պատերազմից սովորած մեր դասն այն էր, որ այդ երկրներին պետք է օգնենք հենց հիմա, քան տեսնելուց հետո, որ ամեն ինչ սխալ ուղղությամբ է ընթանում, ինչպես եղավ Ուկրաինա ներխուժման ժամանակ: Պատճառներից մեկը սա է, որ Վրաստանում ունենք վերապատրաստման և գնահատման կենտրոն։ Մենք պետք է երկարաժամկետ գործընկերներ լինենք Վրաստանի հետ։ Միաժամանակ, դաշնակիցներն ընդգծել են Վրաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման կարևորությունը, որին մենք համաձայնել ենք»,- ասել է Ստոլտենբերգը։