Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) սահմանային ծառայության տվյալներով՝ օսական կողմը շարունակում է Հարավային Օսիայի և Վրաստանի միջև «սահմանի» կազմակերպման գործընթացը։
Ռուսական «Լուկօյլ» նավթամթերք արտադրող ընկերությունը արևմտյան պատժամիջոցների պատճառով դեկտեմբերից կդադարեցնի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով արտահանումը Կասպից ծովի նավթահանքերից:
Colliers առաջատար դիվերսիֆիկացված մասնագիտական ծառայությունների և ներդրումների կառավարման ընկերության հրապարակած հետազոտության համաձայն, 2022 թվականի հոկտեմբերին Թբիլիսիում բնակելի բնակարանների գնման գործարքների թիվը կազմել է 4 063 միավոր, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ գրանցվել է 29 տոկոս աճ։
Տրանսպորտի և քաղաքաշինության գործակալության ղեկավար Վիկտոր Ծիլոսանին հայտնել է, որ հնարավոր է՝ Թբիլիսիի մեծաքանակ երթևեկություն ունեցող հատվածում ավտոկայանատեղերը չեղարկվեն:
Բաթումիի քաղաքապետարանը խնդրել է սակրեբուլոյին սահմանել ծովափնյա զբոսայգում կանգնեցված «Սատանայի անիվ» ատրակցիոնի տարեկան վճարը՝ վարձակալության համար:
Վրաստանի խորհրդարանը, Թբիլիսիի քաղաքապետարանի Կենդանիների մոնիտորինգի գործակալության մասնակցությամբ, աշխատում է օրենքի նախագծի վրա, որը նախատեսում է անօթևան կենդանիների խնամքի նոր համակարգի ներդրում:
Թբիլիսիի Իաշվիլիի անվան մանկական հիվանդանոցի տնօրեն Իվանե Չխաիձեն ասել է, թե ինչպես պետք է ծնողները տան պայմաններում բուժեն սուր շնչառական վիրուսով վարակված երեխաներին:
Վրաստանի Ախալցխայի շրջանային դատարանն ամբողջությամբ ընդունել է մեղադրող կողմի ներկայացրած ապացույցները և փողերի յուրացման և պաշտոնեական անտարբերության մեջ մեղավոր ճանաչել դպրոցի նախկին տնօրենին ու նախկին հաշվապահին։
Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան նշել է, որ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական խնդրի շուրջ հանդիպել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և կիսվել իր տպավորություններով: