Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան նշել է, որ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական խնդրի շուրջ հանդիպել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և կիսվել իր տպավորություններով:
Անդրադառնալով արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հայտարարությանը, թե Սաակաշվիլիին առաջարկվել է ցանկացած բժշկի հրավիրել արտասահմանյան կլինիկայից և ընդգրկել բուժման գործընթացում, հանրային պաշտպանն ասել է, որ դա դրական քայլ է:
«Վրաստանի օրենսդրության համաձայն՝ այն դեպքում, երբ բանտարկյալի առողջական վիճակը չի բարելավվում և չի կարող բարելավվել բանտային պայմաններում կամ անհամատեղելի է բանտային պայմանների հետ, այդ դեպքում դատարանը որոշում է կայացնում ազատ արձակելու կամ պատիժը հետաձգելու մասին»,- ասել է Լոմջարիան։
Հիշեցնենք՝ Բրեգաձեն ասել էր, որ Սաակաշվիլին հրաժարվել է Սամխարաուլիի փորձաքննությունների բյուրոյի փորձագետների առաջարկած թունաբանական հետազոտությունից։
Սաակաշվիլիի առողջական վիճակի ու հետաձգված դատական նիստի արձագանքները