Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) սահմանային ծառայության տվյալներով՝ օսական կողմը շարունակում է Հարավային Օսիայի և Վրաստանի միջև «սահմանի» կազմակերպման գործընթացը։
Ըստ դե ֆակտո ՊԱԿ-ի՝ ներկայում աշխատանքներ են տարվում «պետական սահմանի» այն հատվածների սահմանազատման ուղղությամբ, որտեղ հաճախ ձերբակալվում են «օրինախախտներ»:
Դե ֆակտո ՊԱԿ-ը կոչ են արել Հարավային Օսիայի բնակիչներին և այցելուներին հասկանալ սահմանափակումները՝ ի շահ «պետական սահմանի» պաշտպանության։
Ռուս զինվորները Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի ուղղությամբ շփման գծի մոտ պարբերաբար ձերբակալում են Վրաստանի քաղաքացիներին՝ «սահմանը ապօրինի հատելու» մեղադրանքով և տանում Հարավային Օսիա, որից հետո սովորաբար տուգանք վճարելուց հետո ազատ են արձակում։ Սակայն որոշ դեպքերում Վրաստանի քաղաքացիները տարիներ կամ ամիսներ շարունակ պահվում են Հարավային Օսիայի բանտում։