Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Թբիլիսիի քաղաքապետարանի նիստում կրկին անդրադարձել է ամանորյա կարգախոսին, որն այս տարի «Խաղաղության քաղաքն է»։ Նրա խոսքով՝ լրատվամիջոցների ու քաղաքական գործիչների մի մասը փորձել է դա ներկայացնել «որպես մեր բարեկամ ուկրաինացիների հաղթանակի նշան»։
«Աշխարհում տեղի ունեցող մարտահրավերների ֆոնին այն, ինչին տենչում է յուրաքանչյուրը, խաղաղությունն է, սակայն բավական է, որ իշխանությունները հանդես գան համամարդկային արժեքների վրա հիմնված գաղափարով, անմիջապես սկսվում են հարձակումները, ահաբեկումը, զրպարտությունը…
Խաղաղությունն այն գլխավոր բարիքն է, որը 2022 թվականը տվել է թբիլիսցիներին, և որ բոլորս նույնը կցանկանայինք գալիք՝ 2023 թվականից։ Առաջինը, ում յույրաքանչյուր թբիլիսցի կամ վրացի խաղաղություն մաղթեցին, մեր ընկերներն են Կիևից և Ուկրաինայից», — ասել է Կալաձեն։
Նշենք, որ Թբիլիսիի քաղաքապետարանի որոշմամբ, Ամանորի կարգախոսը կլինի «Խաղաղության քաղաք»։ Թբիլիսիի Ազատության հրապարակում արդեն տեղադրվում է համապատասխան գրություն, որը կդառնա ամանորյա զարդարանքի մի մասը։