Ջեռուցման նպատակով վառելափայտի ձեռքբերման գործընթացը խստացվում է

Վրաստանի «Անտառային օրենսգրքում» նախատեսվող փոփոխությունների համաձայն, բնակչությունն անտառից` համապատասխան թույլտվության փաստաթղթի հիման վրա, ջեռուցման նպատակով վառելափայտ կարող է ձեռք բերել մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։ 

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել և 84 ձայնով ընդունել է «Անտառային օրենսգրքում» կատարված փոփոխությունը:

Սա նշանակում է, որ բնակչությունը չի կարողանա սեփական ուժերով անտառում վառելափայտ հայթայթել, այդ գործառույթը կստանձնեն անտառի կառավարման մարմինները, որոնք բնակչությանը կտրամադրեն համապատասխան վայրից հատված վառելափայտ:

Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Նինո Թանդիլաշվիլիի խոսքով, օրենքի նախագծի համաձայն՝ անտառների կառավարման մարմինը կստեղծի և կտրամադրի վարչական իրավախախտման համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ ներառյալ տուգանքի անդորրագիրը և կատարողական թերթիկը։