Թբիլիսիի մետրոպոլիտենի վարորդներն ու Թբիլիսիի տրանսպորտային ընկերության աշխատակիցները պահանջում են աշխատավարձի 20 տոկոս բարձրացում։
Եթե իրենց պահանջը չկատարվի, վարորդներն ու աշխատակիցները նախատեսում են միասնական գործադուլ անելլ։
Այս կապակցությամբ այսօր՝ նոյեմբերի 29-ին, Թբիլիսիի տրանսպորտային ընկերության աշխատակիցները հավաքվել են մետրոպոլիտենի Դիդուբե կայարանի մոտ և նախազգուշական բողոքի ակցիա անցկացրել։