ԱՄՆ դեսպանատունը 300 հազար դոլար է հատկացրել Դադիանիի պալատի և այնտեղ գտնվող արվեստի նմուշների հավաքածուի վերականգնման ու պահպանման համար։
Վերոնշյալ դրամաշնորհի ձեռքբերումը նշվել է պալատում կայացած միջոցառմամբ, որին ԱՄՆ դեսպանի հետ մասնակցել է Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ծուլուկիանին։
Նախարարությունից հայտնել են, որ դրամաշնորհի նպատակը ցուցասրահների վերանորոգումն է և պատմական իրերի վերականգնումն ու պահպանումը։
Ըստ հաղորդագրության՝ դրամաշնորհով նախատեսված աշխատանքներում կներգրավվեն Զուգդիդիի Դադիանիի պալատի աշխատակիցները և նրանց արտասահմանյան գործընկերները։
Նշենք, որ Դադիանիի պալատների պետական պատմաճարտարապետական թանգարանը գտնվում է Զուգդիդի քաղաքում։ Թանգարանը 1921 թվականի ապրիլին հիմնադրել է Սամեգրելոյի իշխան Դավիթ Լևանիի որդին՝ Դադիանիի հին պահեստ-գանձարանի և Սամեգրելոյի եկեղեցիներից ու վանքերից բերված վրացական հին նմուշների հիման վրա։