Առողջապահության նախարարությունում Մասնագիտական զարգացման խորհրդի հերթական նիստում բժշկական ծառայությունների որակի վերաբերյալ քննարկվել են «Բժշկական և դեղագործական գործունեությունը կարգավորող» գործակալության ուսումնասիրած հարցերը և 11 բժշկի մասնագիտական պատասխանատվությունը:
Խորհրդի որոշմամբ, 7 բժշկի պետական վկայականի վավերականությունը ժամանակավորապես կասեցվել է։
Ըստ Առողջապահության նախարարության հաղորդագրության՝ Մասնագիտական զարգացման խորհուրդը մանրակրկիտ և մանրամասն ուսումնասիրում է բժիշկների մասնագիտական գործունեությունը, քննարկում է հիվանդներին մատուցվող բժշկական ծառայությունների որակը, հիվանդների բուժման ժամանակ բուժանձնակազմի հնարավոր սխալ վարքագիծը, մասնագիտական պարտականությունների, անազնիվ, աչառու, անպատշաճ կատարման դեպքերը։
Հաղորդագրության համաձայն, քաղաքացիներին մատուցվող բժշկական օգնության որակն ուսումնասիրելու նպատակով Մասնագիտական զարգացման խորհուրդը նիստ է գումարում շաբաթական մեկ անգամ. խորհրդի անդամները արդեն իսկ 2022 թվականին քննարկել են 296 բժշկի մասնագիտական պատասխանատվությունը։ Նրանցից 219 բժշկի մեղադրանք է առաջադրվել մասնագիտական անպատասխանատվության համար, որոնցից 6 բժշկի պետական վկայականը ուժը կորցրած է ճանաչվել, իսկ 56 բժիշկ տարբեր ժամկետներով ազատվել է աշխատանքից։