Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի ընդլայնման նախագծում Ադրբեջանի ներդրումները կգերազանցեն 100 մլն դոլարը։
Չեչնիայի պետական լրատվամիջոցները սկսել են Վրաստան տանող ճանապարհի կառուցման քարոզարշավը։
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո խորհրդարան է ներկայացվել Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը Ռուսաստանին հանձնելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը։
TBC Capital-ի տնտեսագիտական վերլուծության համաձայն, առաջիկա 12 ամիսների ընթացքում, կամ նույնիսկ ավելի վաղ, սպառողական գնաճը մոտ կամ ցածր կլինի 3 տոկոս նպատակային ցուցանիշից:
Ախալցիխեցի բուժքույր 27-ամյա Մեգի Բաքրաձեի մահվան վերաբերյալ փորձագիտական եզրակացություն դեռ չկա:
Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը (IDFI) հրապարակել է «Ռուսական կապիտալը և ռուսական կապերը վրացական բիզնեսում» հետազոտությունը, որում IDFI-ն ուսումնասիրել է 2022 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշները:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ 2023 թվականի հունվարից Վրաստանում մասնավոր հատվածում աշխատողների մայրության նպաստը (դեկրետ) կկրկնապատկվի։
Ղարիբաշվիլիի խոսքով՝ պետական բյուջեի վերջնական տարբերակը խորհրդարան կներկայացվի նոյեմբերի 30-ին, որի համաձայն հաջորդ տարի տնտեսական աճը 8,5 տոկոսի փոխարեն կհասնի 10 տոկոսի։
Վրաստանի դպրոցներում համակարգչային լաբորատորիաներ հիմնելու համար ավելի քան 30 մլն լարի կհատկացվի:
Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը պարզելու նպատակով այցելել է «Վիվամեդ» կլինիկա:
Վրաստանի կառավարության որոշմամբ, 2023 թվականի հուլիսի 1-ից սոցիալապես անապահով երեխաները ամսական 200 լարի օգնություն կստանան: